Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ի ՌԴ-ի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել. վարչապետ

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





« Նախկինը լինելու համար ՀՀ-ն պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի։  Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,-նշել է նա։