ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը փնտրում է երկրորդ կուրսից ավելի բարձր մակարդակի հիմնավորումներ ապացուցելու համար, որ շրջափակված լինելը լավ չէ որևէ պետության համար։
Դա հիմնավորելու համար ոչ թե երկրորդ կուրսից բարձր գիտելիքներ են պետք, այլ` ամենաշատը 14 տարեկան երեխայի վերլուծական ունակություն։
Հայաստան֊Թուրքիա միջպետական սահմանը ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՓԱԿԵԼ, որ մի բան էլ բացի կամ չբացի։ Այն փակվել է որպես պատիժ, որպես սանկցիա Հայաստանի դեմ։ Եթե վաղը Թուրքիան որոշի բացել սահմանը, այն կլինի բաց։ Ի՞նչ է առաջարկում Մեսրոպը. քննարկել, թե եթե մի օր Թուրքիան բացի սահմանը, արդյո՞ք արժի, որ մի հատ էլ մենք մեր կողմից փակենք մեր սահմանը, ինքներս մեզ դնենք շրջափակման մե՞ջ` այսպիսով մեր որոշմամբ ուժի մեջ թողնելով Թուրքիայի կողմից մեր նկատմամբ կիրառված սանկցիա՞ն։
Ու դեռ մի բան էլ էս հարցով քվեարկություն է կազմակերպել։)
