Համառորեն համայնքից պետության չեն ուզում վերածվել. հայ քաղաքական միտքը պետք է կտրել դաշնակցական պատկերացումներից

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Համառորեն համայնքից պետության չեն ուզում վերածվել։


Չեն կարողանում հաղթահարել պետականազուրկ ժողովուրդներին բնորոշ բարդույթները, դրա համար էլ պետականությանը բնորոշ քաղաքական դրսևորումները խորթ են թվում։


Ցավոք սրտի, որոշ շրջանակների քաղաքական միտքը ավելի վեր է դասում թուրքի հանդեպ օբյեկտիվորեն ձևավորված ատելությունը, քան՝ սեփական պետության գոյությունը։


Հայկական քաղաքական իրականության գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ հայ քաղաքական միտքը պետք է կտրել դաշնակցական պատկերացումներից։ Այն, կարելի է ասել, արդեն անհամատեղելի է պետականության գաղափարի հետ։