Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քաղաքական Դիտարկում
1. Օգտվելով ռեգիոնալ պայթյունավտանգ իրավիճակից՝ Ռուսաստանը հերթական քաղաքական գրոհն է ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ։
2. Ռուսական հովանավորությամբ ձևավորված հայկական քրեաօլիգարխիան, Մոսկվայի հրահանգով, դուրս է եկել պետության դեմ։
Առաջինը՝ ռեգիոնալ իրավիճակն է, որը լարված է և անկայուն։
Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը՝ վարչապետի սպասվող այցն է Թուրքիա։
4. Հայաստանը մտնում է ուղիղ, չմիջնորդավորված երկխոսության մեջ իր արևմտյան հարևանի հետ՝ այն էլ ամենաբարձր մակարդակով։
5. Այս իրողությունը, բնականաբար, անհանգստություն է առաջացնում ռուսական կողմում, որը տարիներ շարունակ փորձել է պահել իր միակողմանի ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա։
6. Ստեղծված իրավիճակում պետության ամբողջ ապարատը պետք է գործի զգոնությամբ, սառնասրտությամբ և հաստատակամությամբ։
7. Նման դեպքերում որևէ կաշկանդվածություն չպետք է թույլատրվի։ Պետության շահը պետք է լինի միակ գերակայությունը։