Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան վաճառել, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի հայատարարություններին և հիշեցրել Մոսկվայում հայկական գյուղմթերքի վաճառքի հարցում ստեղծված իրավիճակը:


«Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան և այլ գյուղմթերք վաճառել շուկաներում, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում, որ միջամտեր՝ հայացքներն ուղղելով հենց Տաշիր Սամոյին։


Բայց այդ «կռուտոյ» տղան օրերով անհետ կորած էր, և հարցը լուծվեց այնպես, ինչպես իրեն ասվեց։


Իսկ հիմա այդ նույն անձը գործուղվել է Հայաստան ու հոխորտում է՝ թե բա հարցին մեր ձևով կմիջամտենք։


Էստեղ են ասում՝ դրսում մուկ են, ներսում առյուծ են կտրել»,- գրել է նա: