Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի պատասխանը Իսրայելին ստիպելու է փոշմանել պատերազմի համար, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։ դեսպանը ։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին РИА Новости-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ Իրանի պատասխան հարվածները ստիպելու են Իսրայելին զղջալ Թեհրանին պարտադրված պատերազմի համար։
«Իսրայելական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի վրա պարտադրված պատերազմը հարձակում է յուրաքանչյուր իրանցու անցյալի, ներկայի և ապագայի վրա։ Մենք խորապես համոզված ենք, որ Իրանի խելամիտ, հզոր և օրինական պատասխանը ստիպելու է այդ ագրեսորին և երեխաներին սպանող թշնամուն զղջալ այդ անմարդկային արարքի համար», – հայտարարել է դեսպանը։