Հրթիռային հարվածներից Թել Ավիվը կաթվածահար է եղել․ Fars

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունիսի 17-ին Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի տարածքի նկատմամբ՝ կաթվածահար անելով Թել Ավիվի կենսագործունեությունը։ Ըստ աղբյուրի՝ քաղաքի բնակչությունը ժամերի մեծ մասը ստիպված է եղել անցկացնել ապաստարաններում։


Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Քայումարս Հեյդարին հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են նոր տիպի սպառազինությամբ, իսկ առաջիկա ժամերին հարվածները կարող են ավելանալ։ Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում։


Իրանական հեռուստատեսության հաղորդմամբ, հեղափոխական գվարդիան հարվածել է Թել Ավիվի արվարձանում գտնվող Գլիլոտի ռազմական բազային, ինչպես նաև «Մոսսադ»-ի կենտրոնակայանին։


Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցողներին ուղարկել Իրան։