Տանձավեր-Շուռնուխ 11 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտվել են
Տանձավեր-Շուռնուխ 11 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտվել են. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից»,- գրել է վարչապետը ու կից տեսանյութ հրապարակել։