Քանյե Ուեսթն կրկին փոխել է իր անունը

Ամերիկացի կատարող Քանյե Ուեսթն կրկին փոխել է իր անունը, այժմ նրան պետք է դիմել որպես Յե Յե։ Ինչպես հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ֆինանսական փաստաթղթերին, փոփոխության մասին հայտը ներկայացվել է նրա ֆինանսական տնօրեն Հուսեյն Լալանիի կողմից։


Նախկինում Ուեսթն գրանցված էր որպես Յե Ուեսթ, սակայն նրա ընկերությունների՝ Yeezy Apparel, Yeezy Record Label, LLC և Getting Out Our Dreams Inc. գործարքներում արդեն նշվում է Յե Յե անունը՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ։


Թեև փոփոխությունն արդեն կիրառվում է նրա ընկերությունների շրջանակում, Ուեսթը դեռևս որևէ հրապարակային մեկնաբանություն չի տվել այս որոշման վերաբերյալ, իսկ նրա ներկայացուցիչները հրաժարվել են բացատրություններ տալ։


Հիշեցնենք, որ Ուեսթը 2018-ին թողարկել էր «Ye» ալբոմը, իսկ 2021-ին պաշտոնապես փոխել էր իր անունը Յե Ուեսթ՝ դատարանի հաստատմամբ։ Նրա խոսքով՝ այս անունը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և նշանակում է «դու»։