«Նոր ալիք 2025» մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը

«Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը, այս մասին նշված է Կամերային թատրոնի ֆեյսբուքյան էջում:


«Կամերային թատրոնի ողջ ընտանիքը քեզ հետ է՝ ոգով, սիրով ու հավատով։


Մաղթում ենք վառ ելույթ, անսպառ ուժ և, իհարկե, հաղթանակ»,-նշված է հաղորդագրության մեջ:


Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 21-26-ը, Կազան քաղաքում: