Մոսկովյան բորսայի առևտրում դոլարի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլին՝ առաջին անգամ 2022 թվականի մարտի 23-ից ի վեր, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Փորձագետների կարծիքով, որոնց խոսքը մեջբերում է РБК-ն, ռուսական ռուբլու փոխարժեքը թուլանում է այն պատճառով, որ ներքին շուկա չի մտնում բավարար արտարժույթ՝ արտահանումից ստացվող գումարի կրճատման պատճառով: Միաժամանակ արտարժույթի պահանջարկ կա ներկրողների և խոշոր բիզնեսի կողմից։
Օգոստոսի սկզբից դոլարը բացարձակ արտահայտությամբ թանկացել է ավելի քան ութ ռուբլով։ Համեմատության համար նշվում է, որ հուլիսի 31-ին դոլարի փոխարժեքը կազմել է 91,6 ռուբլի: