Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը ռազմական արտադրանքի մատակարարման պատվերների լուրջ պորտֆել ունի, խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն պահպանել, այլև ակտիվորեն ավելացնել արտահանման ծավալները՝ միաժամանակ ապահովելով բարձր որակ և հարակից ծառայությունների լայն շրջանակ:
«Պատվերների պորտֆելը լուրջ է, այն կազմում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Պետք է ակտիվորեն ավելացնել արտահանման ծավալները», - նշել է պետության ղեկավարը։