Ռուսաստանը «անկեղծորեն հաջողություն է մաղթում» Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

Ռուսաստանը «անկեղծորեն հաջողություն է մաղթում» Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթուղթ մշակելու և ստորագրելու գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «պատմական հարավռուսական հողերին» նվիրված բարձր մակարդակի համաժողովում։


«Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել, մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում,- նշել է նա։- Ակնհայտ է, որ համաձայնագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են դրանով»։