Այսօր՝ օգոստոսի 11-ին, Մոսկովյան բորսայում դոլարն ու եվրոն սահմանել են ռեկորդ՝ 2022 թվականի մարտի վերջից ի վեր։ Ամերիկյան արժույթի փոխարժեքը բարձրացել է մինչև 98,25 ռուբլի, եվրոյինը՝ 108,07 ռուբլու։
Օգոստոսի սկզբից դոլարը և եվրոն թանկացել են ևս 7%-ով, իսկ տարեսկզբից՝ համապատասխանաբար 38%-ով և 42%-ով, գրում է The Moscow Times-ը։