Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կովկասում
կան որոշակի դրական առաջխաղացումներ։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի
հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ, - ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։- Մենք հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի, և ակնկալում ենք,
որ դրա իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում դեպի խաղաղություն
և կայունություն»։