Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է պատերազմի օրերին իր կազմած կանանց ջոկատի անդամներից մեկի հայտարարություններին և հաղորդմանը:


«Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք։ Ահա, խնդրեմ։ Ոչ գիտեն` պատերազմն ինչ է, ոչ գիտեն` թշնամին ինչ է, ոչ գիտեն` «պոստն» ինչ է, ոչ գիտեն` խրամատն ինչ է, նստել` կանանց ջոկատ են քննարկում։


Էս մի խելոքն էլ ցանկանում էր Մասիսի քաղաքապետ դառնալ եւ իմ հովանավորությունն էր խնդրում։ Հավատացել էր տխմարների կողմից ինձ վերագրվող հերթական տխմարությանը։


Եւ հիմա վաճառքի է հանել մեր՝ իր եւ իմ, եւ մեր ջոկատի մյուս կանանց նվիրական օրերը` փռելով դրանք երկու ղզիկի ոտքերի առաջ»,- գրել է Հակոբյանը: