Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում են նույն իրավունքի համար, նույն արդարության համար։ Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
«Որպես խորհրդարանի նախագահներ՝ մենք պետք է պահանջենք այն, ինչ հստակ և ակնհայտ է»,- ասաց Դիմիտրիուն՝ նշելով, որ ուրախ է, որ ՀՀ-ում է, տպավորված է հյուրընկալությունից և ջերմությունից: