Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իմ գործընկերը ՀՀ-ի ամենավառ արտահայտված միջազգային ընկերներից է: Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այն գործընկերությունը, որն իրականացնում է տիկին Դիմիտրիուն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն՝ երկու անգամ ավելի ենք ներկայացված, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիրպրոսին շատ շնորհակալ ենք: Պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,- ասաց նա: