Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական. այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ծնվել է 1999թ. մարտի 6-ին։
2017-2023 թթ. սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ֆակուլտետը։
2017-2019 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2020-2021 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։
2021-2023 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչությունում՝ որպես փորձագետ։
2023-2024 թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը։
2024-2025 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնում՝ որպես խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող։
2017 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ամուսնացած չէ։