«Շահարկվելու է այն, որ խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։


«Հարգելի գործընկերներ, օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։


Համոզված եմ, որ դրան հաջորդելու և դառնալու է շահարկման առիթ այն, որ ես լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։