Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ. Ինչ է քննարկվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. 


ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հրավերով գտնվում եմ Թեհրանում, ում հետ ունեցել եմ  հանդիպում և աշխատանքային ընթրիք: 


Գործընկերոջս հետ գոհունակությամբ ընդգծել ենք հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը:


Անդրադարձ ենք կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և կարևորել անվտանգային մարտահրավերներին դիմակայելու շուրջ համատեղ ջանքերի գործադրման շարունակականությունը: