Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Պարգը երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրփակիչը հաղթահարած երկրներն են Ավստրիան, Ֆինլանդիան,
Իսրայելը, , Մալթան, Հունաստանը, Լիտվան, Լատվիան,Դանիան, Լուքսեմբուրգը և
Հայաստանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգը հանդես է գալու իր «Survivor»
երգով։ Այն խոսում է տոկունության, ինքնահաստատման և ներքին ուժի մասին։ Այն ներկայացնում
է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն
տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որը ընդգծում է ազգային հպարտությունն
ու ինքնությունը։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։