Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի Եվրոբասկետի նախընտրական փուլին

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի հանդիպումներին։ Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիան:


 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես գրանցել է ազգային հավաքականին՝ մասնակցելու ՖԻԲԱ-ի կողմից կազմակերպվող Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլին։


 

Մրցաշարը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի ամառը։


 

Նախընտրական փուլի վիճակահանությունը նախատեսվում է 2025 թվականի օգոստոսին։