Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն:


«Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։