Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտգործնախարարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարԱբբաս Արաղչիին: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Մոսկվայում գտնվող Աբբաս Արաղչիին», – ասել է նա:


Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ Արաղչիի խորհրդակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունն ու միջազգային ասպարեզում փոխգործակցությունը: