«Կրեմլը պատրաստ է քննարկել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը». Պուտինի ներկայացուցչի անսպասելի հայտարարությունը

ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Սպիտակ տանը հանդիպումից հետո հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորության վերաբերյալ։ Fox News-ի հետ զրույցում նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության որոշ երաշխիքներ «կարելի է ընդունելի համարել»։


Դմիտրիևը նշել է, որ Ուկրաինան գրոհել է ռուսական էներգետիկ օբյեկտները, սակայն ընդգծել է, որ Սպիտակ տանը բանակցություններն ավարտվել են «դրական նոտայով»։ Նրա խոսքով՝ Կրեմլը պատրաստ է քննարկել Կիևի անվտանգության ապահովման տարբերակները։ «Անվտանգության որոշակի երաշխիքներ այս կամ այն ​​ձևով կարող են ընդունելի լինել»,- ասել է նա՝ մանրամասների մեջ չմտնելով։


Միևնույն ժամանակ նա կտրականապես բացառել է Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ «դա ընդհանրապես անհնար է»։