Ռուսաստանը հուսով է, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները և Միության հետ խզումից կորուստների չափերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Պաշտոնական Երևանի գործն է որոշելը, թե որտեղ է ավելի լավ լինել: Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է նա։
Գալուզինի խոսքով՝ անհնար է
միաժամանակ լինել երկու հակադիր ուղղվածության միավորումներում:
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար
պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն կառույց է, որտեղ «թագավորում է մահակային
կարգապահությունը՝ ենթարկված հակառուսական նարատիվներին, որոնք հանձնարարվել են
իրականությունից կտրված բրյուսելյան չինովնիկների կողմից»։
Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանն ու
Հայաստանը բոլոր հրատապ հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։
«Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և
ռազմավարական գործընկերներ ենք, հետևաբար մեր օրակարգի բոլոր արդիական հարցերը
քննարկում ենք բաց և վստահության մթնոլորտում»,- ասել է նա։