«Ես անիծում եմ այս կռիվը, մամ, որը մեզ բաժանեց». Ալլա Պուգաչովան երկու նոր երգ է թողարկել՝ երկուսն էլ պատերազմի մասին


Ապրիլի 1-ին Ալլա Պուգաչովայի YouTube-յան ալիքում հայտնվել են երկու նոր երգերի տեսահոլովակներ՝ «Մամա» և «Պատերազմի համբույրները»: «Մամա» երգը մոր և որդու երկխոսություն է, որը զոհվել է պատերազմում։


- Մամ, քեզ համար ես ողջ եմ: Լսո՞ւմ ես, մամ, ես միշտ քեզ հետ կլինեմ: Ես անիծում եմ այս կռիվը, մամ, որը մեզ բաժանեց,- երգում է Պուգաչովան։


Երգի խոսքերը գրել է ինքը՝ երգչուհին, իսկ երաժշտությունը՝ Անդրեյ Միսինը։


Երկրորդ երգը, ինչպես գրում է «Ֆոնտանկա»-ն, գրվել է 1944 թվականի ամռանը տեղի ունեցած Սվիր-Պետրոզավոդսկ գործողության ժամանակ խորհրդային զինվորների ճեղքման մոտիվներով։ Երգչուհին դա պաշտոնապես չի հաստատել։ Այս երգի երաժշտությունը գրել է Անդրեյ Միսինը, խոսքերը՝ Անդրեյ Օրդինեցը։


Սկզբում երկու երգերն էլ հրապարակվել են Պուգաչովայի երկրպագուների խմբում շաբաթ օրը՝ մարտի 29-ին, այնուհետև դրանք հեռացվել են, նշել է «Ագենստվո»-ն:


Հիշեցնենք. Պուգաչովան լքել է Ռուսաստանը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո և դատապարտել պատերազմը իր սոցցանցերում: