«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ գրելով.


«Սիրելի՛ արմավիրցիներ,


«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է հենց ձեր քաղաքում: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, ձեր մտքերին, հարցերին ու գաղափարներին։


Եթե ուզում եք մասնակցել, անպայման գրանցվե՛ք այս հղումով՝ https://shorturl.at/Zjm9V:


Մինչ հանդիպում»:


Հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին՝ ժամը՝ 13:00-ին՝ Արմավիրի մշակույթի տանը: