Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին

Հանրային ՀԸ եթերում կազմակերպված մեծ բանավեճը պարբերաբար «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը վերածում էր վիճաբանության հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի հետ երկխոսության ժամանակ:


Ի պատասխան Մխիթարյանի՝ Սարիկ Մինասյանից տարբեր թեմաների վերաբերյալ ապացույցների ու փաստերի պահանջի, Մինասյանը հակադարձեց.


«Հմի ես չգիտեմ դու պրոդյուսեր ես, համայնքի ղեկավարի թեկնածու ես, գողական ես, փաստաբան ես, թե դատախազ: Գյումրեցիներին հետաքրքիր է Գյումրու զարգացման տեսլականը, գյումրեցին էսօր հույսը կապում է մեր ներկայացրած ծրագրերի հետ, ոչ թե էս ձեր անիմաստ խոսքերի:


Հմի դու մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», դատախազության քննիչ ես, թե ավագանու անդամ, կողմնորոշվի: Ստեղ КВН-ի բեմ չէ»: