Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ևս մեկ քայլ է նրանց հանդիպման ուղղությամբ. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել են ավելի քան երկուսը:


«Մենք ձեզ հայտնում ենք այն խոսակցությունների մասին, որոնց մասին տեղյակ ենք, բայց մնացած ամեն ինչ չենք կարող բացառել», - ասել է Պեսկովը:


Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև, որ երկու ղեկավարների միջև զրույցը ևս մեկ քայլ է նրանց անձնական հանդիպման ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ դա պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի. «Անհրաժեշտ են նախ բարդ տեխնիկական բանակցություններ»: