Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մարտի 21-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կայացել «Կրթվելը նորաձև է» շարժման 20-րդ հանդիպումը՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությամբ։
Ինչպես հայտնում են հիմնադրամից, հանդիպմանը ներկա է գտնվել 450 մասնակից:
«Տիկին Հակոբյանը հանդես եկավ իր ելույթով, որին հաջորդեց մշակութային փոքրիկ ընդմիջում, որի ընթացքում Վարդենիսի մշակույթի տան սաները և «Ծովակ» պարային համույթի երիտասարդները հանդես եկան երաժշտական, պարային և ասմունքի համարներով։ Հատկանշական էր, որ հենց 17-ամյա ասմունքող Տաթև Կարոյանն էլ, տիկին Աննա Հակոբյանի առաջարկով, ընկերակցեց նրան որպես հաղորդավար հարցուպատասխանի ընթացքում: