Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մարտի 21-ին՝ ժամը 13:00-ին, Աննա Հակոբյանը լինելու է Վարդենիսում: Այս մասին սոցցանցի իր էջում Աննա Հակոբյանը գրում է.
«Սիրելի՚ վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 21-ին՝ ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։
Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ։
Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում եմ անպայման մինչ ուրբաթ լրացնել այս հայտը https://forms.gle/eB9Su3daLCtRTUNg6»: