Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որը կբերի երկարաժամկետ խաղաղության և կվերացնի ճգնաժամի բուն պատճառները: Կան հարցեր, որոնք պետք է քննարկել: Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք մեր ամերիկացի գործընկերների հետ այս մասին, միգուցե զանգահարենք նախագահ Թրամփին և քննարկենք դա նրա հետ, բայց մենք աջակցում ենք այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելու գաղափարին»,- ասել է նա:


Հիշեցնենք՝ բանակցությունների արդյունքում Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: