Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուների ամենազանգվածային հարձակումը Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների վրա «լրացուցիչ ազդանշան» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։
«Սա լրացուցիչ ազդանշան է Պուտինին, որ նա պետք է շահագրգռված լինի օդից կրակի
դադարեցմամբ: Ոչ միայն նավթավերամշակման գործարանի, դրոնները կարող են մշտապես թռչել
Մոսկվայի ուղղությամբ: Այո, ռուսական ՀՕՊ-ը խփում է նրանց, բայց դա չի փրկում
ռուսներին խուճապից»,- նշել է Կովալենկոն՝ հավելելով, որ նման հարձակումը ֆոն է
Սաուդյան Արաբիայում բանակցությունների համար: