Սա շատ դժվար էտապ է, խզվել են բոլոր կապերը․ Աննա Դովլաթյանը՝ իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին

«Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ ոքի չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա»: Խոսելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին՝ «Look&Face» հաղորդման շրջանակներում այս մասին ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:


«Ի սկզբանե մենք շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներն էլ են փոխել: Ամեն մարդ չէ, որ կարողանում է հաջողությանը դիմակայել: Մարդիկ կան, որ փոխվում են: Նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ: Բայց, եթե դա լինում է, նշանակում է՝ լինում են լուրջ պատճառներ»,- անկեղծացել է դերասանուհին և հավելել, որ իր և Դավիթի միջև խզվել են բոլոր կապերը։