«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». Շվարցենեգերը որդու մերկ տեսարանի մասին

Օրերս կայացավ «Սպիտակ Լոտոս» (18+) սերիալի երրորդ սեզոնի պրեմիերան, որտեղ դերերից մեկը խաղում է դերասան Առնոլդ Շվարցենեգերի 31-ամյա որդին՝ Պատրիկը։ Արդեն առաջին սերիայում սկսնակ դերասանը զարմացրեց հանդիսատեսին բաց տեսարանով։


Մեկ դրվագում, որտեղ նրա հերոսը՝ Սաքսոն Ռեթլիֆը, հանգստանում է շքեղ թայլանդական հանգստավայրում, դերասանը հանեց իր հագուստը՝ բացահայտելով իր հետույքը։


Պատրիկի խոսքով՝ նկարահանումների ժամանակ երևացել է հենց իր մարմնի այդ հատվածը, մինչդեռ նախորդ սեզոններում նման տեսարանները նկարահանվել են պրոթեզների կամ դուբլյորների օգնությամբ։


«Այո, դա իմ իսկական հետույքն է։ Առանց դուբլյորի։ Երբ կարդացի սցենարը, հասկացա, թե ինչ է սպասվում ինձ, բայց մինչ այդ նման բան չէի ակնկալում», — խոստովանել է Պատրիկը Esquire-ի հետ զրույցում։

 

Նրա հայրը՝ Առնոլդ Շվարցենեգերը, պրեմիերայից քիչ առաջ սոցցանցերում զգուշացրել է երկրպագուներին որդու ելույթի մասին։

 


«Ես այնքան ուրախ էի, որ կարողացա ընդմիջում վերցնել նկարահանումներից՝ Պատրիկի հետ հայտնվելու White Lotus 3-ի պրեմիերային։ Ինչպիսի՜ շոու։ «Կարող եմ ասել, որ զարմացա՝ իմանալով նրա բացահայտ տեսարանի մասին, բայց ի՞նչ կարող եմ ասել՝ խնձորը ծառից հեռու չի ընկնում»,- գրել է Առնոլդը։

 

Իսկապես, Շվարցենեգեր Ավագը նման տեսարան է նկարահանել մերկ հետույքով դեռ 1984 թվականին։ Առնոլդը ցույց տվեց իր թիկունքը հենց առաջին Տերմինատորում: