Ադրբեջանի իշխանությունները Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ «վիրավորական» անվանելով նրա հայտարարությունները ադրբեջանցի ժողովրդի հասցեին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, փոխանցում է Report-ը։
«Նիկոլայ Վալուևի
վիրավորական և սպառնալից հայտարարությունները Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի հասցեին
բացարձակապես անընդունելի են։ Այդ կապակցությամբ նրա անունը ներառվել է այն անձանց
ցուցակում, որոնց մուտքն արգելված է Ադրբեջան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հաջիզադեն նաև նշել է, որ Վալուևը միակ ռուս պատգամավորը
չէ, որ հայտնվել է «անցանկալի անձանց» ցուցակում։ Նախկինում դրանում ընդգրկված էին
Կոնստանտին Զատուլինն ու Վիտալի Միլոնովը։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանք
է հայտնել, որ բոլոր երեք պատգամավորներն էլ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ են։
Հիշեցնենք, որ Վալուևը կոչ է արել ուսումնասիրել
ադրբեջանական սփյուռքի գործունեությունը Ռուսաստանում, որոնք, նրա խոսքով,
անօրինական մեծ փողեր են աշխատում: