ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:


Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց: