Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կկոչվի ի պատիվ Թրամփի

Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազայի ստեղծման դեպքում այն կկոչվի «Ֆորտ Թրամփ»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։


 

Նրա խոսքով՝ նախագծի հաստատումը «միայն ժամանակի հարց է»։ Նավրոցկին հույս է հայտնել, որ բազան կկառուցվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, և նա անձամբ կկարողանա մասնակցել դրա բացմանը։


 

Ներկայումս Լեհաստանում ռոտացիոն հիմքով գտնվում է մոտ 10.000 ամերիկացի զինծառայող։ Վարշավան նաև պատրաստ է ընդունել Գերմանիայից ԱՄՆ զինվորականների մի մասին, եթե Վաշինգտոնը կրճատի նրանց ներկայությունը այնտեղ։


Բազան ստեղծելուց առաջ կողմերը պետք է լուծեն մնացած վարչական և ֆինանսական հարցերը։ Այն Լեհաստանում տեղակայելու գաղափարը 2018 թվականին առաջարկել էր Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան։