Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կրկին ոչ հաստատել, ոչ հերքել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
«Ես երեկ հայտարարություն եմ արել այս հարցի վերաբերյալ և այլ բան ձեզ չեմ կարող ասել։ Ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Այն մասին, որ Թրամփը հեռախոսազրույց է
ունեցել ռուս գործընկերոջ հետ Ուկրաինայի բանակցությունների շուրջ, հայտնել է The New York Post-ը։