Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում Ռուսաստանում համարում են «բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ այն բանին, որ այս թևից փորձի «ավանդ ներդնել մեզ ռազմավարական պարտության հասցնելու մեջ»։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Խոսելով
Հայաստանի և Արևմուտքի սերտ համագործակցության մասին՝ Գալուզինը նշել է, որ
«պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը
ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին
քաղաքականությունը և ինչպես դիրքավորել
իրենց երկիրը միջազգային հանրությունում»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հիշեցրել է,
որ Մոսկվան հստակորեն մատնանշել է Երևանին Եվրասիական տնտեսական միությանը և
Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը. «...Դրանք միանգամայն
տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինելն ուղղակի անհնար է»։
Գալուզինի կարծիքով՝ Եվրամիությունը Հայաստանից պահանջում է քաղաքական
լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին միացում՝ դրա դիմաց Երևանին կոնկրետ
ոչինչ չխոստանալով։
«...Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և երկարաժամկետ օգուտներ է բերում՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրի աճի
և ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներդրումների աճի տեսքով… Հայ քաղաքական գործիչները ուրիշ
անգամ ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու
օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք,
նույնքան ուշադրության են արժանի Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները,
ովքեր մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական
ինտեգրման շրջանակներում»։