Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կես տարվա կտրվածքով հավաքագրվել են 114, 4 տոկոսով
 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների  սեփական եկամուտները հավաքագրվել են 114,4 տոկոսով։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը,  2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մարզում   պլանավորված   1 միլիարդ 629 միլիոն 999  հազար  դրամի դիմաց  փաստացի   հավաքագրվել է  1 միլիարդ 864 միլիոն 746,6 հազար դրամ: Նախորդ  տարվա  նույն ժամանակաշրջանի  հետ համեմատած    արձանագրվել է  43,8 տոկոսի  աճ, կամ՝  բացարձակ  թվերով  ավել է  հավաքագրվել   936 միլիոն 780,3 հազար դրամ: 
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել  է 136,1, Գավառ համայնքը՝  108,7, Ճամբարակ համայնքը՝ 109,4, Մարտունի համայնքը՝ 95,1, Սեւան համայնքը՝ 118,9 տոկոսով։

Պետական բյուջեից համայնքներին  տրվող  ֆինանսական  համահարթեցման  դոտացիաներն ամբողջությամբ վճարվել են։