Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Էրազմուս ուսանողական ցանց Երևան» երիտասարդական ՀԿ-ն հայտարարություն է տարածել և պարզաբանել այսօր տարածված ապատեղեկատվությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ երիտասարդներ, Հաշվի առնելով վերջին մի քանի ժամվա ընթացքում ստեղծված մտահոգությունները Էրազմուս+ կրթական փոխանակման շարժունակության ծրագրերի հետ կապված, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ ծրագիրը չի դադարում և շարունակելու է գործել Հայաստանի Հանրապետությունում։ Դիմելու ընթացակարգի և այլ հարցերի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեզանից կամ Ձեր համալսարանի արտաքին կապերի բաժնից, որն էլ համակարգում է վերոնշյալ ծրագրերը։ Ամբողջական հայտարարությանը ծանոթանալու համար` կից տեսե՛ք մեր հրապարակումը»:


