Կիևի իշխանությունները պատրաստվում են իրականացնել հերթական ահաբեկչությունը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում գրել է, որ իբր Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ում (ԶԱԷԿ): 

Նրա կարծիքով՝ «ուկրաինական ղեկավարության պլանների» մասին են վկայում «Կիևում ճառագայթումը չափող լրացուցիչ սարքերի տեղադրումը, ինչպես նաև հանրապետության մի շարք տարածաշրջաններում վարժանքների անցկացումը՝ այն դեպքում, եթե Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում վթար տեղի ունենա»։