Մոսկովյան բորսայում այսօր դոլարը գերազանցել է 88 ռուբլին, եվրոն՝ 96 ռուբլին. առաջին անգամ 2022 թ. մարտի 29-ից ի վեր
Մոսկովյան բորսայում այսօր առավոտյան առևտրի ընթացքում ԱՄՆ դոլարը, եվրոն և յուանը ակտիվորեն աճում են։ Դոլարը գերազանցել է 88 ռուբլին, եվրոն՝ 96 ռուբլին: 

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 09:29-ի դրությամբ կազմել է 88,615 ռուբլի/$1՝ նախորդ օրվա փակման մակարդակին ավելացել է 1,045 ռուբլի։ Դոլարը գերազանցել է 88 ռուբլին՝ առաջին անգամ 2022 թվականի մարտի 29-ից ի վեր։ Միևնույն ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է շուրջ 96,2525 ռուբլի/EUR1՝ նախորդ փակման մակարդակին գումարվել է 1,15 ռուբլի: Եվրոն գերազանցել է 96 ռուբլին նույնպես առաջին անգամ 2022 թվականի մարտի 29-ից ի վեր։ 

Չինական յուանը թանկացել է 13 կոպեկով՝ մինչև 12,187 ռուբլի։ Յուանը այս մակարդակով վաճառվում է առաջին անգամ 2022 թվականի ապրիլի 21-ից ի վեր։