Սանկտ Պետերբուրգում River Palace հյուրանոցի ստորգետնյա կայանատեղիում, որը կապված է գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնաբերվել է Citroen Jumper միկրոավտոբուս՝ լցված փողի տուփերով։
Այս մասին գրում է 47news-ը, որի տվյալներով՝ միկրոավտոբուսում եղել է 80 տուփ, որոնցից յուրաքանչյուրում՝ 75 միլիոն ռուբլի կանխիկ գումար։ Այսպիսով, հայտնաբերված ընդհանուր գումարը կազմել է վեց միլիարդ ռուբլի։
Միկրոավտոբուսը հայտնաբերվել է հունիսի 24-ին՝ Պրիգոժինի խռովության օրը։