Մոսկովյան բորսայում ռուսական ռուբլու սրընթաց անկումը շարունակվում է
Մոսկովյան բորսայում ռուբլին սրընթաց կերպով անկում է ապրում: Հինգշաբթի՝ հունիսի 29-ին, դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 87,47 ռուբլի՝ ամենաբարձր մակարդակը 2022 թվականի մարտի վերջից ի վեր, գրում է The Moscow Times-ը։

Եվրոն բարձրացել է մինչև 95,52 ռուբլի՝ գերազանցելով երկուշաբթի օրվա վաճառքի մակարդակը, երբ շուկան խուճապի մատնվեց Եվգենի Պրիգոժինի «Վագներ»-ի խռովության հետևանքով:

Հունիսին ամերիկյան արժույթը թանկացել է 7%-ով, եվրոպականը՝ գրեթե 10%-ով, իսկ տարեսկզբից դոլարն ու եվրոն թանկացել են համապատասխանաբար 15 և 20 ռուբլով։ Դևալվացիան՝ 6 ամսում ավելի քան 20%. ռուբլին հայտնվել է աշխարհի ամենաթույլ արժույթների թոփում։