Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն. Ջեք Սալիվան
Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

«Ուրախ էի հյուրընկալել Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին։ Ես կոչ արեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար։»,-իր թվիթերյան գրառման մեջ նշել է Սալիվանը։