ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչներին։ 

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը մարդասիրական իրավունքի խախտում է։ Ես և իմ գործընկերները կոչ ենք անում Պետդեպարտամենտին դադարեցնել հետագա ռազմական օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ չի դադարեցվել այդ շրջափակումը»,- ասել է կոնգրեսական Ջիմ Կոստան:

Կոչի տակ ստորագրել են Բարբարա Լին, Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնը, Յան Շակովսկին։